ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017թ.-ի հետաքրքիր և զավեշտալի լուրերը

w-dog.net

2017թ.-ը լի էր իրադարձություններով: Միջազգային, ներքաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրադադարձություններին հետևելով՝ հաճախ ուշադրության չենք արժանացնում հասարակ մարդկանց շուրջ ծավալվող հետաքրքիր և զավեշտալի իրադարձություններին:

Ձեզ ենք ներկայացնում նմանատիպ լուրեր աշխարհի տարբեր ծայրերից, որոնք դուք կարող էիք բաց թողնել նախորդ տարում:

Ամերիկացին դպրոցն ավարտել է 97 տարեկանում

Երկրորդ աշխարհամարտի ամերիկացի վետերան Չարլզ Լյուցցին (ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից) դպրոցն ավարտելու վկայական է ստացել 97 տարեկանում: Բարձր դասարաններում նա ստիպված է եղել թողնել ուսումը և աշխատել, ապա զորակոչվել է բանակ, մասնակցել երկրորդ աշխարհամարտին ու բազմիցս պարգևատրվել:

Միայն տարիներ անց Չարլզ Լյուցցին վերադարձել է դպրոց և ստացել ավարտելու վկայական: Ուսումը շարունակելու հարցում նրան մեծ օգնություն է ցուցաբերել իր ընտանիքը:

Լյուցցին չի բացառում, որ կարող է շարունակել ուսումը քոլեջում, չէ՞ որ այժմ նա այլ զբաղմունք չունի:

Image result for Veteran

Ավստրալիայում հիվանդի ոտքի բութ մատը փոխպատվաստել են ձեռքին

20-ամյա ավստրալացի Զակ Միտչելը անասնաբուծական ֆերմայում աշխատելիս վնասվածք էր ստացել և կորցրել ձեռքի բութ մատը: Ցուլը հարձակվել էր նրա վրա և պոկել մատը:

Վիրաբույժները մի քանի վիրահատություն են անցկացրել, բայց չեն կարողացել կպցնել Միտչելի պոկված մատը:  Սիդնեյում բժիշկները եկել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը Միտչելի ոտքի մատը ձեռքին փոխպատվաստելն է:

Վիրահատությունից հետո հիվանդը թեթևակիորեն սկսել է կաղալ: Բժիշկները հույս են հայտնել, որ Միտչելի «նոր» մատը մի քանի ամսվա ընթացքում կսկսի նորմալ գործել:

Image result for man replaces thumb with toe

Ռուսաստանցին կորտել է կնոջ երկու ձեռքերը՝ իրեն չքննադատելու պատճառով

Լենինսկ-Կուզնեցկի քաղաքի բնակիչը կոտրել է սեփական կնոջ ձեռքերը՝ «չափազանց հանգիստ լինելու համար»: Երբ կինը դիմել է բժշկի, պարզվել է, որ կրա ձեռքերը կոտրվել են ամուսնու հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում: Ամուսնուն հունից հանել են կնոջ հավասարակշռությունը և հանդարտությունը:

Կինը շաբաթներ շարունակ ընդունել է բժշկի նշանակած հանգստացնող դեղերը, և չի արձագանքել ամուսնու պրովոկացիաներին, չի քննադատել նրան ուշ և հարբած վիճակում տուն գալու համար: Սա բարկացրել է ամուսնուն, ով որոշել է հաշվեհարդար տեսնել կնոջ կետ:

Ամուսնուն ձերբակալել են: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:

Image result for violence in the relationship

Չինաստանում թոշակառու կինը «երջանիկ» մանրադրամ է նետել ինքնաթիռի շարժիչի մեջ

Չինաստանում թոշակառու կինը հաջողության համար մանրադրամ է նետել ինքնաթիռի շարժիչի մեջ, ինչի պատճառով չվերթը հետաձգվել է:

Հայտնի է, որ ինքնաթիռի մեջ եղել է 150 մարդ: Ինքնաթիռը թռչում էր Շանհայից Գուանչժոու:

Տիկնոջը ձերբակալել են, երբ նա իր ընտանիքի անդամների հետ շարժվում էր դեպի աստիճանները:

Image result for comac china

Կոլումբիայում պաշտոնական ամուսնություն է գրանցվել երեք տղամարդու միջև

Երեք տղամարդ պաշտոնապես ամուսնացել են իրար հետ Կոլումբիայում: Նրանք ստացել են այն բոլոր իրավունքները, որոնք սահմանված են երկրում ավանդական ընտանիքների համար:

Տղամարդկանցից մեկը դերասան Վիկտոր Ուգօ Պրադան է, մյուսը՝  սպորտային մարզիչ Ջոն Ալեխանդրո Ռոդրգեսը, իսկ երրորդը՝ լրագրող Մանուել Խոսե Բերմուդեսը:

Իրավաբանների խոսքով՝ սա եռակողմ միասեռ ամուսնության առաջին դեպքը չէ Կոլումբիայում, սակայն առաջին պաշտոնապես գրանցված դեպքն է:

Դեռ 2016թ.-ին Կոլումբիան Արգենտինայից, Բրազիլիայից և Ուրուգվայից հետո դարձավ չորրորդ հարավամերիկյան պետությունը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները:

Image result for 3 men married colombia


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: