ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քադաֆիի որդին մտադիր է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում

AP

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին դիտարկում է երկրի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հավանականությունը: Այս մասին Egypt Today պարբերականին հայտնել է Քադաֆիի ընտանիքի մամլո քարտուղար Բասեմ ալ-Հաշիմի ալ-Սուլը։

«Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք կարող են կայանալ 2018 թվականի կեսերին», - ասել է Բասեմ ալ-Հաշիմի ալ-Սուլը՝ հավելելով, որ նա մոտ ժամանակներս կներկայացնի իր ծրագիրը։

2017 թվականի հունիսի սկզբին «Աբու Բաքր աս Սիդդիկ» զինված խմբավորումը, որը վեց տարի շարունակ գերի էր պահում Քադաֆիի որդուն, հայտարարել էր նրան ազատ արձակելու մասին՝ Լիբիայի խորհրդարանի կողմից հայտարարված համընդհանուր համաներման մասին: Միևնույն ժամանակ Միջազգային քրեական դատարանը 2001 թվականից պահանջում է Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի արտահնաձնումը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: