ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիայի նոր կոալիցիոն կառավարությունը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Reuters

Դեկտեմբերի 18-ին Վիեննայում տեղի է ունեցել Ավստրիայի նոր պահպանողական-աջ կոալիցիոն կառավարության երդմնակալության արարողությունը, հայտնում է BBC-ն: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երկրի նախագահ  Ալեքսանդր Վան դեր Բելենի նստավայրում՝ Հոֆբուրգ դղյակում:

Այսպիսով, 31-ամյա Սեբաստիան Կուրցը կզբաղեցնի Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնը մոտակա հինգ տարիներին:

Ավելի վաղ՝ ուրբաթ երեկոյան, ձևավորվել էր Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը. պահպանողական  Ավստրական ժողովրդական կուսակցության և աջ Ավստրիական ազատություն կուսակցության միջև: Բաշխվել էին նաև նախարարական պորտֆելները:

Փոխկանցլերի, ինչպես նաև առանցքային մի քանի նախարարությունների՝ ներքին գործերի, պաշտպանության, արտաքին գործերի, տրանսպորտի, առողջապահության նախարարների պաշտոնները կստանձնեն աջերը կամ նրանց կողմից առաջադրված անկուսակցականները: Նախարարական մյուս պորտֆելները բաժին են հասել կանցլեր Կուրցի գլխավորած՝ Ավստրական ժողովրդական կուսակցությանը: Կառավարությունում ավելացել է նաև կանանց թիվը:

Արդեն հայտնի է, որ երկու կուսակցությունները համաձայնության են եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, հայտնում է Reuters-ը:

Սեբաստիան Կուրցի Ավստրիան կլինի ավելի կոշտ իր դիրքորոշումներում:
Ավստրիան կմնա ԵՄ կազմում, սակայն կձգտի ավելի շատ իրավասություններ վերադարձնել պետական իշխանությանը: Ավստրիան կընդդիմանա ԵՄ շրջանակներում քաղաքական ավելի սերտ ինտեգրացիային, և ավելի մեծ ազատություն կպահանջի Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում: 

Կուրցի օրոք Ավստիայում առաջնային կդառնա քաղաքական իսլամի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարը, կուժեղացվեն ոստիկանական վերահսկողությունը և անվտանգության միջոցառումները:

Նախատեսվում են նաև սոցիալական, կրթական, հարկային և այլ ոլորտներում բազմաթիվ բարեփոխումներ:

Հատկանշական է, որ Կուրցի Ավստրիան կընդդիմանա Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը:

Հիշեցնենք, որ դեռևս արտգործնախարար եղած տարիներին և նախընտրական քարոզարշավի ժամանակ Կուրցը հայտարում էր, որ Թուրքիան շատ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց, դեռ ավելին՝ ավելի է հեռանում եվրոպական արժեքներից, ինչի մասին վկայում են ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունները՝ հատկապես հեղաշրջման փորձից հետո:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: