ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել

Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեո քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով Sveriges Radio-ին:

Այս բացահայտումն արել են բուհի նորաստեղծ բաժնի՝ «Ձյան ակադեմիայի» հետազոտողները: Նոր բյուրեղը ուսումնասիրել են  ռենտգեն մեքենայի օգնությամբ:

«Հիանալի է, որ մենք նոր գործիք ունենք՝ ռենտգեն մեքենա, որը թույլ է տալիս ուսումնասիրել ձյան առանձին բյուրեղները: Եվ նրա օգնությամբ մենք ձյան փաթիլ բացահայտեցինք, որի նկարագրությունը չգտանք արդեն գոյություն ունեցող գրականության մեջ: Սա ձյան փաթիլի նոր տեսակ է», - ասել է փորձարարական մեխանիկայի ոլորտի հետազոտող Յուհան Կասսելգրենը:

Նրա խոսքով՝ առաջին հայացքից ձյան փաթիլը աստղի է նման: Սակայն, ի տարբերություն արդեն հայտնի բյուրեղների, շվեդ գիտնականների բացահայտած փաթիլը փոքրիկ կնճիթիկ ունի՝ ևս աստղի տեսքով: Գիտնականների կողմից հայտնաբերված փաթիլը երկարավուն ձև ունի: «Նա նաև ունի խորություն և թունել ներսում», - բացատրել է Կասսելգրենը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: