Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը՝ լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նրա պաշտոնավարման ժամկետի երկարաձգման առթիվ:
Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011 թվականին, երբ Ռոուզ Գոթեմյոլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր և դրանից հետո՝ ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից բացի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է նաև Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:
Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետևողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, և արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը:
-
22:07
Կառավարության նիստերի ժամն այսուհետ կփոխվի
-
21:38
Թերեզա Մեյը քննարկել է Սիրիայի իրավիճակը Սի Ցզինպինի հետ
-
21:16
Brent նավթի 1 բարելի գինը 2014 թվ.-ից ի վեր առաջին անգամ գերազանցեց 74 դոլարը
-
20:11
Թրամփը հարվածների մասին հրամանը տվել է իր լիազորությունների շրջանակում
-
19:44
Ռուսաստանում առաջարկում են տուգանել ծխող ու ալկոհոլ օգտագործող հղիներին
-
19:01
Է.Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ
-
18:51
Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը Հայաստան է ժամանելու
-
18:40
Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը սուտ է. Շիրակի ոստիկանություն
-
18:10
Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am
-
18:00
Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
-
17:44
Գարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ
-
17:21
ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել
-
17:03
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
-
16:57
Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների. Ատոմ Էգոյան
-
16:43
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել
-
16:18
Արցախի պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան
-
16:07
ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի
-
14:59
Այսօր կկայանա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը
-
14:24
Մեդվեդևը հույս է հայտնել,որ վարչապետ Սարգսյանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները
-
13:46
Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:39
Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին
-
19:02
Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահին․ «Ո՞վ եք Դուք, որ համարձակվում եք Ձեր միջնորդությունն առաջարկել»
-
20:27
Հայերն ու հույները դիպուկահարների դեմ սարք են ստեղծել
-
18:00
Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
-
20:11
Էրդողանը` Եվրոպայի թուրքերին. «Այն երկրներում, որտեղ ապրում եք, առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու»
-
12:37
Ապրիլյան ձմեռ. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
-
20:04
Երևանի փողոցներով ցուցարարների ուղղությամբ զինվորական շարասյուն չի շարժվում. Արծրուն Հովհաննիսյան
-
15:31
Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից (լուսանկար)
-
17:36
Սերժ Սարգսյանը ԵԼՔ-ի պատգամավորներին խորհուրդ է տվել Փաշինյանին փողոցից ԱԺ բերել
-
19:19
Նոր առարկա. Սեպտեմբերից Երևանի դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտները երթևեկության կանոններ կսովորեն
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 11.27 կմ/ժ