ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահի մարդիկ Գերմանիայում բռնցքամարտիկների են գնել՝ հայերի և քրդերի դեմ բողոքներ կազմակերպելու համար

DW

Գերմանական Osmanen Germania բռնցքամարտի ակումբը գումարներ է ստացել թուրք խորհրդարանականի կողմից՝ զենք գնելու, Էրդողանի ընդդիմախոսների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու և հետապնդելու համար։ Այդ մասին են վկայում գերմանական ZDF հեռուստաալիքի Frontal 21 հաղորդման և Stuttgarter Nachrichten օրաթերթի հետաքննության տվյալները, հայտնում է DW-ն։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը,ով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմն է,  Osmanen Germania բռնցքամարտի ակումբի թուրք ազգայնականներին ուղիղ կամ միջնորդների միջոցով գումարներ է փոխանցել։

Osmanen Germania-ն, որն իրեն բռնցքամարտի ակումբ և «եղբայրություն» է անվանում, վաղուց գտնվում է Գերմանիայի իշխանության ուշադրության կենտրոնում։ Կազմակերպությունը 20 բաժանմունք և 2500 անդամ ունի ողջ երկրում։

Թուրք խորհրդարանականի վստահված անձանցից մեկը Osmanen Germania-ի նախկին ղեկավար Մեհմեթ Բաղչին է, որը 2016-ից կալանքի տակ է և սպասում է դատավճռին։ Մյուս վստահված անձն ակումբի փոխնախագահ Սելչուկ Շահինն է, ով նույնպես կալանքի տակ է։ Գերմանական ծառայություններն արձանագրել են, թե ինչպես է Քյուլյունքը գումար տվել ակումբի անդամներին։

Ենթադրվում է, որ Քյուլյունքը մեղսակից է նաև 2016թ. Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: