ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը «վերադարձնում» է գերտերությունների մրցավազքը կամ Ազգային անվտանգության ԱՄՆ նոր ռազմավարությունը

CNN

Դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում նշվում են երկրի համար բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանք չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը: Այսպես, Թրամփի ներկայացրած ռազմավարությունում հիմնական ուշադրությունը է դարձվում Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին, Չինաստանի և Մերձավոր Արևելքին:

Այսպես, ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունում ասվում է, որ ԱՄՆ-ը պահպանում է իր անհրաժեշտ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ահաբեկչական հարձակումներից ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև տարածաշրջանում «ուժերի դասավորվածության բարենպաստ հավասարակշռությունը» պահելու նպատակով:

Փաստաթղթում նշվում է, որ Իրանը և Հյուսիսային Կորեան ապակայունացնում են տարածաշրջանը և սպառնում են ԱՄՆ-ին և նրա գործընկերներին: «ԿԺԴՀ և Իրանի Իսլամական Հանրապետության բռնապետական ռեժիմներն ուղղված են տարածաշրջանն ապակայունացնելուն, սպառնում են ամերիկացիներին և մեր գործընկերներին, ինչպես նաև դաժան են վարվում սեփական ժողովրդի հետ», - ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ նրանցից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար ԱՄՆ-ը ստեծում է Հակահրթիռային համակարգ:

Նոր ռազմավարությունում ասվում է, որ գերտերությունների մրցակցությունը վերադառնում է, և ԱՄՆ-ն այսօր ստիպված է դիմակայելու Ռուսաստանին և Չինաստանին, որոնք ցանկանում են փոխել աշխարհում գոյություն ունեցող ստատուս քվոն՝ ի վնաս ամերիկյան շահերի: «Չինաստանը ցանկանում է փոխարինել ԱՄՆ-ին Հնդկա-պակիստանյան տարածաշրջանում, մեծացնել իր տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև վերակազմակերպել տարածաշրջանն իր նմանությամբ: Ռուսաստանը ցանկանում է իրեն վերադարձնել գերտերության կոչումը` իր սահմանների մոտ ստեղծելով ազդեցության գոտիներ»,- ասվում է փաստաթղթում: ԱՄՆ-ի համար լուրջ մտահոգություն է Չինաստանի և Ռուսաստանի աճող ռազմական ուժը, իսկ միջուկային զենքը շարունակում է դիտվել որպես ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք:

Նշենք, որ  ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի նախկինում արած հայտարարությունների ոգուն՝ մասնավորապես Իրանի և Հյուսիսային Կորեայի մասերով: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Իրանին վերաբերող հատվածում գույները խտացված են. նոր ռազմավարությունում նշվում է, որ Իրանը բացահայտորեն կոչ է անում կործանել ԱՄՆ-ն, մինչդեռ վերջին տարիներին Իրանի կողմից նման հայտարարություններ չեն հնչում:

Թեև նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Թրամփի հռետորաբանությունը Չինաստանի նկատմամբ մեղմվել էր, սակայն, ինչպես ցույց է տալիս փաստաթուղթը, դիրքորոշումը մնում է նույնը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության պահպանումն այս փաստաթղթում ավելի շուտ ամերիկյան իշխող վերնախավի մոտեցումն է, որը բավականին ցավագին է ընդունում Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին լուրերը:

Ամփոփելով կարել է ասել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը նախանշում է առաջիկայում միջազգային հարաբերություններում լարվածության նոր աճ. ինչպես հայտարարել է Թրամփը, Վաշինգտոնը մտադիր է «խաղաղություն կառուցել ուժի միջոցով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: