ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան հայոց եկեղեցուց վրեժ է լուծում. Բագրատ Էստուկյան

Haydzayn.am

Թուրքիայի կառավարությունն անտարբերության է մատնում Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը. այդ երկրի իշխանություններին ուղղված հայ համայնքի նամակներն անպատասխան են մնում։ Այս մասին ասել է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

«Պարզ չէ, թե որքան երկար կարող է ձգվել այս վիճակը։ Հնարավոր է նույնիսկ տարիներ, քանի որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն կամ մեկնաբանություն չի տրվում, հայտնի չէ, թե մենք քանի տարի կարող ենք անհույս սպասել»,- ասել է Էստուկյանը։

Խմբագրի խոսքով, առանց Թուրքիայի կառավարության թույլտվության հայ հոգևոր համայնքն այդ երկրում առաջնորդի ընտրություններ անցկացնելու իրավունք չունի։

Էստուկյանը Թուրքիայի իշխանության պահվածքում ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն է տեսնում։ Նրա համոզմամբ, նպատակը Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի հրաժարականին հասնելն է։

Նրա խոսքով՝ Պոլսո հայ հոգևոր համայնքն այժմ անորոշության, անհաղորդության մեջ է, և չի բացառում, որ Թուրքիայի կառավարությունն այսպիսով վրեժ է լուծում իրեն չենթարկվելու համար։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: