ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017թ.-ին աշխարհում ամենից շատ լուսաբանված և քննարկված իրադարձությունները

Հայտնի ոճաբան Սանդա Անդերլոնը  ստեղծել է մի հետաքրքիր նկար, որտեղ պատկերված են անցնող 2017 թվականի ամենից շատ լուսաբանված թոփ իրադարձությունները:

Յուրօրինակ նկարը ներառում է միանգամից հարյուր իրադարձություն, որոնք տարվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային քաղաքականության, մշակույթի կամ սպորտի ոլորտներում:

Beutler Ink պորտալում, որի պատվերով ստեղծվել է նկար-նախագիծը, ներկայացված է նաև այն ամենի մանրակրկիտ նկարագրությունը, ինչը պատկերված է նկարում:

Մենք փորձել ենք առանձնացնել ամենահետաքրքիր ու աղմկահարույց իրադարձությունները, որոնք տեղ ենք գտել 2017 թվականի «նկար-ամփոփման» մեջ:

Վերին աջ հատվածում, օրինակ, կարող եք տեսնել RIP մակագրության շուրջ հավաքված 2017-ին մահացած հայտնիների դեմքերը: Նրանց շարքում են Չաք Բերին, Քրիս Քորնելը, Չեսթեր Բենինգթոնը, Մերի Թայլեր Մուրը, Ադամ Ուեսթը, Հյու Հեֆները, Դելլա Ռիզը, Ջերրի Լյուիսը և այլք:

Ստորին հատվածում ներկայացված են 2017 թվականի ամենավառ և սկանդալային քաղաքական գործիչների լուսանկարները, բնականաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ում կողքին կարելի է տեսնել աղջկան և փեսային՝ Իվանկա Թրամփին և Ջարեդ Քուշներին, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին, ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին և Սպիտակ տան նախկին խոսնակ Շոն Սփայսերին:

Ամերիկացի գործընկերներից հետ չեն մնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նկարում կգտնեք իհարկե ՌԴ նախագահ Պուտինին և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին:

Քաղաքական թոփ իրադարձությունը, որ աշխարհում ամենից շատ է լուսաբանվել, Կատալոնիայի անկախության հանրաքվեն է եղել: Նկարում տեղ են գտել նաև Լաս Վեգասի կրակոցները, Լոնդոնի և Մանչեսթերի ահաբեկչությունները: Վերջինիս կողքին պատկերված է երիտասարդ երգչուհի Արիանա Գրանդեն իր "One Love Manchester" շապիկով, որով բարեգործական համերգ էր կազմակերպել քաղաքում, և այն դարձել էր սոցցանցերում տարվա ամենաքննարկված թեմաներից մեկը:

Նկարում կարելի է գտնել սկանդալներով հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին և նրա կողմից սեռական ոտնձգությունների զոհերին՝ Անջելինա Ջոլիին, Լոռեն Սիվային, Սալմա Հայեքին, Ռոուզ ՄքԳոանին և այլն:

Նկարում տեղ են գտել նաև բնության կողմից հեղինակված «իրադարձությունները»՝ 2017 թվականի արևի լրիվ խավարումը, Պուերտո Ռիկոյին հարվածող Մարիա ծովամրրիկը, Իրմա և Հարվի փոթորիկները, Մեքսիկայի հզոր երկրաշարժը և այլն:

Սպորտային իրադարձություններից կարելի է առանձնացնել «Ռեալ Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբի հաղթանակը Չեմպիոնների Լիգայում, անգլիական «Չելսիի» հաղթանակը Պրեմիեր Լիգայում, Ռուսաստանի խնդիրներն Օլիմպիական կոմիտեի հետ և այլն:

Մշակութային ուշագրավ իրադարձություններն են «Հրաշք կին» (Wonder Woman) ֆիլմի ռեկորդային դիտումները ողջ աշխարհում, փոփ-թագուհի Բեյոնսեի և ռեփի արքա Ջեյ Զիի, ինչպես նաև Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակ երեխաների ծնունդները, «Despacito» լատինամերիկյան տեսահոլովակի անգերազանցելի նվաճումը YouTube-ում (4,5 միլիարդից ավել դիտում) և այլն:

Բարձրաշխարհիկ թոփ իրադարձություններից է եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի տարեվերջին հայտարարած նշանադրությունը ամերիկյան սիրված դերասանուհի Մեգան Մարքլի հետ, ինչպես նաև Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի՝ երրորդ հղիության մասին լուրը:

Փոխնակ մոր միջոցով իր երրորդ երեխային է սպասում նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով արդեն իսկ երկու երեխա ունի ռեփեր Քանյե Ուեսթից: Վերջերս հայտնի դարձավ, որ ամուսիններն անձամբ ներկա են գտնվելու իրենց երրորդ զավակի ծննդին:

Տարվա իրադարձություն էր նաև Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» կտավի ռեկորդային գնով վաճառքը՝ 450 միլիոն ամերիկյան դոլար, ինչպես նաև Christie's հեղինակավոր աճուրդի տան կողմից ներկայացված աշխարհի ամենամեծ ադամանդի վաճառքը 34 մլն դոլարով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: