ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Հայ օգտատերերը գտել և հրապարակել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Radioazadlyg.org

Facebook-ի հայ օգտատերերը գտել և հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևի անձնական հեռախոսահամարները, հայտնում է РУСАРМИНФО-ն:

Նշվում է, որ հայ օգտատերերն Ալիևների հեռախոսահամարները գտել են GetContact հավելվածի միջոցով, որի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու հեռախոսահամար, եթե հայտնի է նրա անուն-ազգանունը, բնակության երկիրը և բջջային օպերատորը:

Հայ օգտատերերից մեկը կոչ էր արել գտել բարձր պաշտոններ զբաղեցնող Ադրբեջանի քաղաքացիների հեռախոսահամարները և փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ընդամենը մի քանի ժամ հետո օգտատերերը հրապարակել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարների սքրիշոթերը:

Այժմ օգտատերերն առաջարկում են զանգել նրանց և ասել, որ իրենց հեռախոսահամարները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է տվել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ուժեղ քամի
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 40.23 կմ/ժ
26 C°
 
21°  32° 
21.07.2018
20°  30° 
22.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: