Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլև շատ երկրներից առաջ անցավ արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացում. նախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի շնորհավորել է էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: Այնուհետև հայտարարել. «անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:
ՌԴ կառավարության կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցներով և «Ռոսատոմ» կորպորացիայի մեր գործընկերների տեխնիկական աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ մեկնարկեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Արդյունքում` ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ և արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում:
ԱՄՆ մեր գործընկերների հետ հաջողվեց կյանքի կոչել դեռ խորհրդային տարիներին նախագծված 76 ՄՎտ նախագծային հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սկսվեցին նախագծային նախահաշվարկային աշխատանքները: Արդյունքում կունենանք ևս մի հիդրոկայան, որն առավել լիարժեք կօգտագործի Դեբեդ գետի ջրային պաշարները:
Ամերիկյան General Electric ընկերության հետ համատեղ սկսվեցին Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքները: Արդյունքում` գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1 տոկոսով կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը:
Գերմանական զարգացման KfW բանկի ֆինանսավորմամբ եկող տարի կմեկնարկեն Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և փոխակերպիչ կայանի շինարարության աշխատանքները:
Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ համատեղ մեկնարկեց համակցված շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի ՕԳԳ-ն կհասնի մինչև 53 տոկոսի:
Անցնող տարում շահագործման հանձնվեցին արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանները, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղադրվեցին 128 արևային ֆոտովոլտային կայաններ: Առաջին արտադրանքը թողարկեց արևային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը: Վերջիններիս արտադրական ծավալները թեև դեռ փոքր են, սակայն մեծ նշանակություն ունեն ապագայի համար: Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլև շատ երկրներից առաջ անցավ արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացում:
Սկսվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, ձևավորվեց ազատ շուկայի օպերատորը, հաստատվեցին ցանցային կանոնները և շուկայի ազատականացման քայլերի ժամանակացույցը:
Հայաստանի էլեկտրական ցանցերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սկսվեց վերակառուցման և վերազինման ամենամասշտաբային ներդրումային ծրագիրը:
Վերսկսվեցին և ընթանում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի շինարարության աշխատանքները:
Նշված ծրագրերի իրականացման արդյունքում մեր երկրում կփոխվի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասնի 50 տոկոսի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20 տոկոսով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը:
Այս ամենը կնպաստի մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Որպես էլեկտրաէներգետիկական միջանցք Իրանի և Վրաստանի միջև կմեծանա Հայաստանի դերը՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը:
Մենք ուշի-ուշով հետևում ենք արևային և միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջիկա տարիներին դրանք ամենայն հավանականությամբ հեղափոխություն կանեն էներգետիկայի բնագավառում: Մենք հետ չենք մնում այդ զարգացումներից և վստահ ենք, որ դրանց կիրառումը մեր երկրում կհանգեցնի էներգետիկ անվտանգության որակական նոր մակարդակի:
Անցնող տարում Հայաստանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և, միաժամանակ, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահող երկրի հայտ ներկայացրեց: Մեր երկիրը մեկ անգամ ևս հավաստեց աշխարհին, որ հանձնառու է շարունակել ինչպես միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, այնպես էլ «կանաչ էներգետիկայի» զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության կատարելագործման իր իսկ հռչակած նպատակները»- ամփոփեց իր միտքը նախարարը, ևս մեկ անգամ շնորհավորելով գործընկերներին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ