ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Աթեշյան. Պատիվ կզգամ, որ Թուրքիայի նախագահի եղբայրն եմ՝ իմ համայնքի համար է, որ լավ եմ նրա հետ

Worldbulletin.net

Պոլսո Հայոց պատրիարքի առաջնորդական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում կատարելով Araratnews-ին: 

«Ես փոխանորդ եմ և թուղթ ունեմ կառավարության կողմից»,- ասել է  Արամ Աթեշյանը: 

Անդրադառնալով իր հասցեին ուղղված մեղադրանքներին Սրբազանն ասել է. «Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանն էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի համար է, որ լավ եմ նրանց հետ»,- ասել է սրբազանը:

Արամ Աթեշյանը թվարկել է, թե ինչեր է արել ստամբուլահայ համայնքի համար. «Մի քանի եկեղեցիներ քանդված են եղել, վերանորոգել եմ տվել, հայկական համայնքում երեխաների կրթության հարցն եմ լուծել: Ինձ ընդառաջում են թուրքական իշխանությունները»:

Եթե համայնքին է ծառայել Աթեշյանը, ինչո՞ւ դա չգնահատվեց համայնքի կողմից հարցադրմանն Աթեշյանը չհամաձայնեց. «Բոլորը գնահատեցին, բայց որոշ հոգևորականներ չգնահատեցին իմ աշխատանքը»:

Աթեշյանի խոսքով՝ այսօր ստամբուլահայ համայնքը երեք թևի է բաժանված՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի տեղապահի, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Աթեշյանի կողմնակիցներ:

Ի վերջո, ե՞րբ կլինեն պատրիարքի նոր ընտրություններ, և կհանդարտվի այս իրավիճակը` Աթեշյանը դժվարացավ պատասխանել: «Պետք է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում` Թուրքիայի կառավարությանը: Թուրքիայի իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ ընտրել:  Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն, և ընտրվի նոր փոխանորդ»,- ասել է Աթեշյանը:

Հարցին, թե ուզո՞ւմ է պատրիարք լինել, Արամ Աթեշյանը հստակ պատասխան չի տվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: