ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Կորեան զգուշացնում է, որ իրենց դեմ նոր պատժամիջոցներին կողմ քվեարկած երկրները պատասխան կտան դրա համար

НТВ

Հյուսիսային Կորեան կտրականապես մերժում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երկրի դեմ ընդունված նոր պատժամիջոցները` դրանք որակելով որպես «պատերազմական ակտ»: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք կտրականապես մերժում ենք Միացյալ Նահանգների կողմից նախապատրաստված պատժամիջոցների որոշումը` այն համարելով որպես կոպիտ միջամտություն, որը ոտնահարում է մեր հանրապետության ինքնիշխանությունը և դիտարկվում է որպես պատերազմական ակտ»,- նշվում է Հյուսիսային Կորեայի կողմից տարածված հայտարարությունում:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարության համաձայն, եթե ԱՄՆ-ն ցանկանում է ապրել խաղաղության և անվտանգության մեջ, ապա այն պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի դեմ թշնամական քաղաքականություն վարելուց:

Նաև զգուշացվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի օգտին քվեարկած երկրները «պատասխանատվություն կկրեն բոլոր հետևանքների համար և թանկ կվճարեն իրենց արածի համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: