ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոշվեցին 2017 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկները

Photolure

Այսօր հայտնի դարձան 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները.

Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լևոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:

Նախորդ տարիների համեմատ լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։

Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկեց հանրությունը, իսկ այսօր տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրին հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցեց Հայաստանի տասը լավագույնների ձևավորմանը։ Համաձայն նոր կանոնակարգի, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: