ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ դեկտեմբերի 25-ի երեկոյան այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: 

Նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել վերանորոգումից հետո իրականացված աշխատանքներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը դիտել է նաև կենտրոնի մասին պատմող ֆիլմը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Գիտամշակութային կենտրոնում հյուրերին ցուցադրել են մեծանուն բանաստեղծի գրադարանը, այնուհետև Հանրապետության Նախագահը թեյախմության է հրավիրվել` Թումանյանի տան ավանդույթներով:

28334_b.jpg (1000×666)

28337_b.jpg (1000×666)

28336_b.jpg (1000×666)

28331_b.jpg (1000×666)

28335_b.jpg (1000×745)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: