ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում վերակենդանանում է Թումանյանի տունը. ՀՀ նախագահը մշակութային կենտրոնին դաշնամուր է նվիրել

Թբիլիսիում Ամաղլեբա 18 հասցեում է գտնվում տունը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ից այստեղ գործում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, որը հայ-վրացական մշակութային կապերի պատմության մեջ նոր էջ է բացել, հաղորդում է News.am-ը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի շրջանակում գիտամշակութային կենտրոնը նվեր է ստացել դաշնամուր, իսկ Թբիլիսիից հայ ընտանիքը 170-ամյա պահարան է նվիրել:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի խոսքով՝ սա ոչ միայն Թումանյանի տունն էր, այլ նաև ամբողջ Անդրկովկասի հասարակական, մշակութային կարևոր կենտրոն, որի հաճախակի հյուրերն էին Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Կոմիտասը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Իոսիֆ Գրիշաշվիլին և մշակութային ու հասարակական ուրիշ շատ գործիչներ. «Սա տուն էր, որտեղ թագավորում էր բարեկամությունն ու սերը, և հիմա մենք վերածնում ենք այդ բարի ավանդույթը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: