ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արագ շախմատի ԱԱ. Լևոն Արոնյանը ձախողեց մեկնարկը

Chess.am

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիադում մեկնարկեց արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Դեկտեմբերի 26-ին տղամարդկանց պայքարում խաղացվեց արագ շախմատի 15 տուրից հինգը: Մեկնարկեց 134 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ:

Հինգ տուրից հետո մեր գրոսմայստերներն ունեն հետևյալ արդյունքները.

Սերգեյ Մովսեսյան՝ 3.5 միավոր (25-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան՝ 3-ական (40, 41), Լևոն Արոնյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան՝ 2.5-ական (66, 77, 79):

Առաջատարներն են՝ Վլադիմիր Ֆեդոսեևը (ՌԴ) և Բաադուր Ջոբավան (Վրաստան)՝ 4.5-ական միավոր:

Կանանց պայքարում հայտավորվել է 100 շախմատիստ, այդ թվում Հայաստանի չորս ներկայացուցիչ:

Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր (18-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 2.5 (54), Մարիա Գևորգյան, Լիլիթ Գալոյան՝ 2-ական (69, 82):

Առաջատարը Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյունն է՝ 5 միավոր: ևս ութ շախմատիստուհի ունի 4-ական միավոր:

Դեկտեմբերի 27-ին կկայանան 6-10-րդ տուրերը, իսկ եզրափակիչ հինգ տուրը կանցկացվի դեկտեմբերի 28-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: