ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017-ին Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը բավականին ակտիվ էր. Կարեն Բեքարյան

2017 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը բավականին ակտիվ է եղել: Այս մասին ասյօր` դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանն` ամփոփելով անցնող տարում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ տարված աշխատանքը:

«Երբ որ անդրադառնում ենք ղարաբաղյան հիմնախնդրին, լիարժեք պատկերացնելու համար մենք այն բաժանում ենք մի քանի հիմնական բաղադրիչների: Առաջին բաղադրիչը բանակցային գործընթացն է: 2017 թվականին ունեցել ենք համանախագահների 10-ից ավելի հայտարարություն, այսինքն՝ուղղակիորեն միջնորդությամբ զբաղվող կառույցի կողﬕց տարվող գործընթացն եղել է բավականին ակտիվ` միջինն ամսական 1 հայտարարություն, իսկ եթե դրան գումարենք նաև, որ այդ հայտարարություններն շատ դեպքերում հաջորդել կամ նախորդել են ինչ-որ իրադարձություն՝ արտգործնախարարների հանդիպումներ համանախագահների տարածաշրջանային այց, նախագահների հանդիպումներ, կարելի է իսկապես եզրակացնել, որ համանախագահությունն ակտիվ է աշխատել: Մյուս կողմից՝ նույն գործընթացի մեջ ունենք համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունները, որոնք իրենց աստիճանով ավելի բարձր մակարդակի են: Ունեցել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարություն», - նշեց Կարեն Բեքարյանը: Պատգամավորի խոսքերով` վերոնշյալ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացը հիմնվել է հիմնական հետևյալ ուղղությունների՝ վստահության միջոցների ներդրման և բանակցային գործընթացի քաղաքական բաղադրիչը առաջ մղելու վրա:

Անդրադառնալով երկրորդ բաղադրիչին` հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Կարեն Բեքարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անտրամաբանական է ակնկալել քաղաքական կարգավորում, երբ շարունակվում են կրակոցները, լինում են զոհեր և վիրավորներ թե զինվորների, թե խաղաղ բնակչության շրջանում: «Այսինքն՝ եթե ուզում ենք, որ լինի իրական բեկում, առաջին հերթին սահմանին պետք է լինի հանդարտություն», - նշեց բանախոսը: «Անցնող տարում սահմանային միջադեպերի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ: Ասել, որ տարվա կտրվածքով լիցքաթափում է եղել, սխալ կլինի: Լիցքաթափման տարրեր կարելի է տեսնել միայն նախագահների ժնևյան հանդիպումից հետո», - նշեց պատգամավորը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: