ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենաներ նվիրեց Հայաստանի 2017 թ. տասը լավագույն մարզիկներին

President.am

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար  Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։

Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսեց նաև դրամական պարգևներով ու նվերներով. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին և ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանին, ՀՀ վաստակավոր մարզչի կոչում՝ Իսրայել Միլիտոսյանին, Վահագն Հարությունյանին, Ռոման Ակոպովին, Գրիգոր Գրիգորյանին, Ալեքսան Հովհաննիսյանին, Արա Խեբոյանին, Մելիք Ղուկասյանին։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաև անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ ՀԱՕԿ նախագահը հույս հայտնեց, որ 2018 թվականին մեր մարզիկներն էլ ավելի շատ մեդալեր կնվաճեն, հատկապես՝ ոսկե.

«Տեսնելով մեր մարզիկների հաջողությունները՝ յուրաքանչյուր հայ հպարտանում է, որ հայ է։ Մարզիկների շնորհիվ հնչում է Հայաստանի օրհներգը, բարձրանում դրոշը: Այդպիսով նրանք նպաստում են մեր երկրի ճանաչմանը։ Մենք քիչ ենք, բայց մեր հաղթանակներն ու հաջողությունները շատ մեծ են։ Տարեցտարի բոլոր մարզաձևերում հայ մարզիկներն առաջ են շարժվում, մեդալների թիվն էլ ավելանում է։ Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն հենց այնպես չես կարող դառնալ: Դրա համար պետք է մեծ կամքի ուժ և ձգտում։ Բարձր եմ գնահատում Հենրիխ Մխիթարյանի կատարած աշխատանքը։ Այս տարի նրա անունը միջազգային լրատվամիջոցներում հնչել է հազարավոր անգամներ, ասվել է նաև մեր երկրի անունը։ Մեծ հպարտության առիթ է նաև Լևոն Արոնյանի հաջողությունները։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներ դարձել են՝ Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

Արարողությանը հարգելի պատճառով ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը և Լևոն Արոնյանը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում, իսկ Արոնյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Նրանց փոխարեն մրցանակներն ստացան համապատասխան ֆեդերացիաների ներկայացուցիչները:

28478_b.jpg (1000×666)

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: