ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը պարգևատրել է մարզիկներին

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում: 

«Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձևավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, և մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց և հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի և պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման և զորացման ամենամեծ ներուժը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: 

Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, այսուհետ ևս կկրի մշտական և շարունակական բնույթ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: