ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյան. Հայաստանն այսօր միաջազգային բեմահարթակում հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթում: Ինչպես հայտնում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ելույթում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Տիկնայք և պարոնայք դեսպաններ, 
Հարգելի գործընկրներ,
Սիրելի բարեկամներ,

Այս տարի ևս Հանրապետության Նախագահը մեզ պատվել է իր բարձր ներկայությամբ՝ միասին նշելու գալիք Ամանորը: Մեզ հետ են Հայաաստանում հավատարմագրված դեսպանները։

Վստահ եմ` մտովի մեզ հետ են այսօր նաև աշխարհով մեկ մեծ նվիրումով ծառայող Հայաստանի Հանրապետության դիվանագետները։

Ոչ միայն Հայաստանում, այլ նաև շատ այլ երկրներում ընդունված է տարեմուտը դիմավորել բարեկամների շրջապատում: Այսօր այստեղ հավաքվածները բարեկամներ են, որոնց միավորում են նաև Հայաստանի երկկողմ ու բազմակողմ բարեկամական կապերի առավել ամրապնդման համատեղ ջանքերը:

Անցնող տարում մենք` ձեռք-ձեռքի տված, նոր էջեր ենք լրացրել մեր արտաքին հարաբերությունների տարեգրությունում: 2017թ.-ին մենք նշեցինք շատ երկրների հետ նորանկախ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու միջազգային կազմակերպություններին անդամակցության առաջին քառորդ դարը։

Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Քիչ է, իհարկե, եթե նկատի ունենանք մեր ժողովրդի հազարամյակների պատմությունը։ Սակայն, դրանք քսանհինգ յուրահատուկ տարիներ էին, որոնց ընթացքում ներդրված մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանը, բարեկամական կապեր հաստատելով տարբեր աշխարհամասերի բազմաթիվ երկների հետ, այսօր միաջազգային բեմահարթակում հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր։

Այդ քսանհինգ տարիների յուրաքանչյուր Ամանորը յուրահատուկ քննության պահ է եղել՝ արձանագրելու այն, ինչ հաջողվել է իրականացնել, առաջ նայելու և ծրագրելու հետագա անելիքները։ 2018 թվականը Հայաստանում լի է լինելու մի քանի կարևորագույն հոբելյաններով, նաև` լի է լինելու աննախադեպ իրադարձություններով և դիվանագիտական իրադարձություններով։

Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և ձեռքբերումների տարի՝ Ձեր համար` պարոն Նախագահ, մեր երկրի ու ժողովրդի, բոլորիս համար։

Այժմ, սիրով խոսքը փոխանցում եմ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյանին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: