ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արագ շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն ուժեղագույնների տասնյակում է

Chess.am

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մեկնարկին մասնակցած 134 շախմատիստները, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչները, խաղացին 15 տուր, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Կանանց մեկնարկին հայտավորված էր 100 մասնակից, այդ թվում հայաստանցի չորս շախմատիստուհի:

Էլինա Դանիելյան՝ 9.5 միավոր (9-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 (53), Մարիա Գևորգյան՝ 7 (66), Լիլիթ Գալոյան՝ 5,5 (94):

Աշխարհի չեպիոնուհու կոչումը 11,5 միավորով նվաճեց Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյուն: Երկրորդ հորիզոնականում է նրա հայրենակցուհի Լեյ Տինցզեն՝ 11 միավոր, երրորդում՝ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա)՝ 10,5:

Մեր գրոսմայստերները ցույց տվեցին հետևյալ արդյունքները.

Լևոն Արոնյան՝ 9 միավոր (29-րդ տեղ), Հրանտ Մելքումյան՝ 8.5 (42), Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան՝ 8-ական (51 և 56), Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 7-ական (86 և 91):

Հաղթող դարձավ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Նա վաստակեց 10.5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին և Յան Նեպոմնյաշչիին:

Դեկտեմբերի 29-ին և 30-ին Էր-Ռիադում կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: