ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 727,74 դրամ ԱՐԾԱԹ - 267,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 549,88 դրամ

Աբդուլլահ Գյուլը պետք է պատասխանատվություն ստանձնի. Գարո Փայլան

Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով ներկայացնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը,  հեռուստաընկերություններից մեկի եթերով խոսել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վերադարձի անհրաժեշտությունից։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, որ Աբդուլլահ Գյուլը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծողներից և շատ բան է տեղյակ Թուրքիայից։ «Կուսակցությունից Գյուլի հեռանալուց հետո կուսակցությունում շեղվել են հիմնական սկբունքներից։ Այս պահին Թուրքիան ունի Աբդուլլահ Գյուլի կարիքը, նա պետք է պատասխանատվություն ստանձնի»,-ասել է Կարո Փայլանը։

Նշենք, որ օրերս Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը առաջին անգամ քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ շեշտելով, որ այն հղի է բազմաթիվ վտանգներով։

Իշխանություններն արձագանքեցին այդ հայտարարությանը՝ շեշտելով, թե Գյուլը պարզապես 2019-ի ընտրություններից առաջ նախընտրական քայլ է անում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 11.27 կմ/ժ
2 C°
 
-2°   
21.01.2018
-1°   
22.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: