ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Դիմելով զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ծառայելով տարածաշրջանի ամենակայացած և մարտունակ բանակում՝ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Հայաստանի անվտանգության և խաղաղության ապահովման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: