ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ նախագահ. շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:

Ստորև ամբողջական ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ,

ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ:

Այս րոպեներին մենք ևս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք:

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը և ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին:

Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը և արցախյան շարժման 30-ամյակը:

Սիրելի հայրենակիցներ,

կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: