ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թող գալիք՝ 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի մեր երկրի համար. Բակո Սահակյան

Ankakh.com

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին և դիմավորելու նոր՝ 2018 թվականը: 
Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով: 

2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: 

Մեր երկրում կառուցվեցին նոր կրթօջախներ, առողջապահական հաստատություններ, բնակելի շենքեր, տարբեր ենթակառուցվածքներ: Հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեց ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը դարձել է Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող հիմնական շնչերակներից մեկը: 

Ունեցանք ձեռքբերումներ բազմաթիվ այլ ոլորտներում, սակայն շատ են նաև անելիքները: 
Գալիք տարում նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ուղղված մեր բնակչության բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, սոցիալական պայմանների հետևողական բարելավմանը: 

Իհարկե, շարունակելու ենք առանձնակի ուշադրություն դարձնել պաշտպանության և բանակաշինության ոլորտներին: Հզոր և մարտունակ բանակը մեր հանրապետության ու ժողովրդի անվտանգության և բնականոն զարգացման ամենակարևոր գրավականն է, և այսուհետ էլ արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: 

2018 թվականին տոնելու ենք Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 100-ամյակները: Մենք ոչ միայն պարտավոր ենք նշել այդ տոները և հիշել հերոսներին, այլ նաև հետևել մեր նվիրյալների պատգամներին, զորացնել ու զարգացնել մեր անկախ և ազատ երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: 
Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր մարտիրոսներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս պահին բոլորս ունենք ջերմ ու նվիրական ցանկություններ: Բնական է, որ առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, տարեցները՝ ապահով ու անհոգ: 
Ուզում եմ շնորհավորել մեր երկրի սահմանները անսասան պահող բոլոր քաջորդիներին՝ գեներալից մինչև շարքային: Թող նրանք պատվով և անփորձանք կատարեն հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները: 

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք: 

Թող գալիք՝ 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի մեր երկրի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: