ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԽ-ն բողոքի ցույցերի համար մեղադրել է Վաշինգտոնին, Լոնդոնին և Էր Ռիադին

EPA

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերը անցնում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ վարում են մի քանի երկրներ, հայտնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ բողոքի ցույցերը հովանավորում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան. հենց այդ երկրներն են ղեկավարում սոցցանցերի արշավներն, որոնք ազդում են բողոքի ակցիաների անցկացման վրա։

«Ըստ մեր վերլուծության՝ Իրանի դեմ նոր հեշթեգները 27 տոկոսը մշակված է սաուդյան կառավարության կողմից»,- ասել է Շամխանին։ Նրա կարծիքով սա օտարերկրյա միջամտություն է, որն ուղղված է Իրանի զարգացմանը խոչընդոտելուն։

Դեկտեմբերի 28-ից զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում ու այլ քաղաքներում։ Նախագահ Հասան Ռոհանիի խոսքով՝ դրանց պատճառը ներքին խնդիրներ են, նաև արտաքին միջամտությունները։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: