ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի ուսանողները տներ կկառուցեն վագոն-տնակներում բնակվող գյումրեցիների համար

Travelarmenia

Վիրջինիայի համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Լեոն Յակուբյանն իր մի քանի կուրսեցիների հետ միասին փորձում է օգնել 1988թ-ի երկրաշարժից հետո վագոն-տնակներում բնակվող հայ ընտանիքներին:  Այս մասին հաղորդում է Վիրջինիա համալսարանի կայքը։

2014թ-ին հոր հետ Գյումրի այցելելուց հետո  Յակուբյանը ցնցվել է` տեսնելով ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժի  հետևանքները:

«Ես ցնցված էի», - ասում է Յակուբյանը, ով 2012-ից  ապրում է Հայաստանի մայրաքաղաքում, այն բանից հետո, երբ ընտանիքը փախել է  սիրիական քաղաքացիական պատերազմից: «Ես անընդհատ մտածում էի՝ ինչու՞ է իմ բախտն այսպես բերել։ Ինչու՞ եմ ես այստեղ, իսկ նրանք այնտեղ»:

Եվ նա որոշել է ամեն ինչ անել գյումրեցիներին օգնելու համար։ 2014թ-ի աշնանը գործարկել է «Տուֆ-Արմենիա» նախագիծը, որի նպատակն է տուֆից ոչ մեծ տների նախագծումը։

Ըստ նախագծի` 158 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մեկ տան շինարարությունը՝ նախատեսված չորս հոգու համար, կարժենա 7500 դոլար:

Ըստ նրա` տների շինարարության ֆինանսավորումը նախատեսում են ստանալ հայկական սփյուռքի նվիրատվությունների միջոցով։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրում»,- ասում է Յակուբյանը:
Գյումրիում մոտ 7000 մարդ կա, որոնք դեռևս իրենց վրա են կրում երկրաշարժի հետևանքները: Այսօր նախագծի վրա աշխատում է երկու թիմ: Աշխատանքներն առայժմ իրականացվում են մեկ թաղամասի համար:

Տները մաս-մաս կկառուցվեն. կունենան երկու ննջասենյակ, լոգասենյակ և խոհանոց։ Բնակարանի մնացած մասը կնախագծվի ըստ տանտիրոջ հայեցողության։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: