ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օսվենցիումի նախկին ճամբար և այժմյան թանգարան 2.2 միլիոն մարդ է այցելել

dw.com

2017 թ. նախկին նացիստական ճամբարի՝ Օսվենցիում Բիրկենաուի տարածքում կառուցված թանգարան ռեկորդային թվով մարդիկ են այցելել: Տարվա ընթացքում թանգարան այցելել են  ամբողջ աշխարհից 2.2 միլիոն այցելուներ, հաղորդում է NEWS.am-ը:

Այցելուների շուրջ քառորդ մասը՝ մոտ 500 հազար մարդ, 2017 թ. թանգարան են այցելել Լեհաստանից,  որի տարածքում է գտնվում թանգարանը: Երկրորդ և երրորդ տեղերում` Մեծ Բրիտանիաից և ԱՄՆ-ից եկած  այցելուներն են (համապատասխանաբար` 339 և 183 հազար): Նրանց հաջորդում են Իտալիայի քաղաքացիները (115 հազար), Իսպանիան (101 հազար), Գերմանիան (85 հազար) և Իսրայել (83 հազար): Թանգարան են այցելել նաև տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, չեխեր և շվեդներ:

2017թ. որոշ երկրներից այցելուների կտրուկ աճ է գրանցվել, մասնավորապես` Ուկրաինայից (մոտ 50 տոկոսով ավելի, քան 2016 թվականին), Կանադայից և Հունաստանից (համապատասխանաբար` 36 և 32 տոկոս):

2001 թ. ի վեր Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարի թանգարան այցելել է ավելի քան կես միլիոն մարդ: 2007 թվականին արձանագրվել է կտրուկ աճ, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ այցելել էին հուշահամալիր:

Օսվենցիում Բիրկենաուն ամենամեծ նացիստական համակենտրոնացման ճամբարն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ ավելի քան 1.1 միլիոն մարդ է զոհվել, նրանց մեծ մասը հրեաներ, իսկ  գրեթե 40 տոկոսը լեհեր էին: Նախկին ճամբարի տարածքում գտնվող թանգարանը հիմնադրվել է 1947 թվականին: 1979 թվականին այն գրանցվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: