ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից

Manutd.com

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավորի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն  է խնդրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից` երեկվա հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար, գրում է Panorama.am:

Ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջի փոխանցմամբ, Մոուրինյոն ասել է.

«Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: Ես այդ մասին նրան ասեցի: Ինձ էլ դուր չեկավ իմ արածը, քանի որ նա արժանի չէր դրան: Մխիթարյանը  լավ էր խաղում, վատ չէր խաղում: Նա փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց նա թիմին դինամիկա էր հաղորդում:

Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին, մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից ու մյուսներից, որովհետև նա արժանի չէր»:

Հիշեցնենք, որ անցած գիշեր Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում ՄՅՈՒ-ն «Դերբի Քաունթի»-ի հետ հանդիպմանը 2:0 հաշվով հաղթանակ տարավ: Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: