ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պատրաստակամություն է հայտնել խոսել Կիմ Չեն Ընի հետ

Радио Свобода

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Նա նաև հույս է հայտնել, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բանակցությունները դրական արդյունքներ կունենան, փոխանցում է Reuters-ը: 

Հյուսիսային Կորեան վերջին 2 տարում առաջին անգամ համաձայնվել է հաջորդ շաբաթ Հարավային Կորեայի հետ պաշտոնական բանակցություններ վարել:

Քեմփ Դևիդի իր նստավայրում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը պատրաստակամություն է հայտնել խոսել Կիմի հետ, բայց առանց նախապայմանների: Նա նշել է, որ բանակցությունները կարող են հանգեցնել լարվածության թուլացման և դիվանագիտական առաջընթացի համար հիմք կստեղծեն՝ հայտարարելով, որ սա իր կողմից մշտական ճնշման արդյունքն է: «Լսեք, հիմա նրանք Օլիմպիադայի մասին են խոսում: Սա սկիզբն է, սա մեծ մեկնարկ է: Եթե ես ներգրավված չլինեի, նրանք հիմա չէին խոսի»,- ասել է նա:

«Եթե այս բանակցություններից ինչ-որ բան ստացվի, դա հոյակապ կլինի ամբողջ մարդկության համար, դա հոյակապ կլինի ամբողջ աշխարհի համար»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները երկար տարիներ հետո առաջին անգամ կապի հատուկ խողովակով քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Փհենչհանում կայանալիք Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցության հնարավորության հարցը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: