ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակն Իրանում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Reuters

ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին՝ նրա հետ իրանական հակակառավարական ելույթները քննարկելու համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։

«Եվրոպական դիվանագիտության ղեկավարի (Ֆեդերիկա Մոգերինի) հետ համատեղ մենք որոշել ենք առաջիկա շաբաթվա ընթացքում հրավիրել իրանցի արտգործնախարարին, եթե հնարավոր լինի», - ասել է Զիգմար Գաբրիելը։

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ԵՄ-ն ամուր կանգնած է ցույցերի ազատության աջակցության դիրքում, և կառավարությունները նույնպես պետք է աջակցեն դրան:

Գաբրիելը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ցույցերի պատճառով Իրանի կառավարության փոխման անհրաժեշտության վերաբերյալ: Նշենք, որ նման դիրքորոշում է հայտնում նաև Փարիզը:

«Որքան էլ որ մտահոգիչ լինեն վերջին օրերին Իրանում տեղի ունեցող զարգացումներն, ըստ էության, դրանք միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիք չեն ներկայացնում», - հայտարարել է ՄԱԿ անվտանգության խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը՝ Իրանի վերաբերյալ հունվարի 5-ին ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված ԱԽ նիստի ժամանակ:

Պեկինը ևս հայտարարել է միջազգային հանրության կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները միջազգային անվտանգության համար սպառնալիք չեն ներկայացնում: ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդում Իրանի ներքին զարգացումների հարցի քննարկումը քննադատեց նաև Մոսկվան՝ Վաշինգտոնին մեղադրելով միջազգային այդ հարթակը չարաշահելու մեջ:

Նշենք, որ ԱՄՆ-ը բացահայտ աջակցություն է հայտնել ցուցարարներին: «Քանի դեռ Դոնալդ Թրամփը հանդիսանում է նախագահ, իսկ ես՝ փոխնախագահ, ԱՄՆ-ը չի կրկնի մեր անցյալի ամոթալի սխալները, երբ ոմանք մի կողմ են քաշվել և անտեսել իրանցի ժողովրդի հերոսական դիմակայությունը, որը պայքարել է իր դաժան ռեժիմի դեմ։ Իրանցի ժողովրդի աճող դիմակայությունն այժմ հույս ու հավատ է տալիս բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար և ընդդեմ բռնապետության։ Մենք չպետք է և չենք թողնի նրանց աղետի մեջ», - գրել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ իրանական իշխանություններն երկրում բողոքի ակցիաները հրահրելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային: Միևնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները, նշել է, որ դրանց պատճառը ոչ միայն արտաքին միջամտությունն է, այլ նաև ներքին խնդիրները: Դեկտեմբերի 28-ից Իրանի տարբեր քաղաքներում սկսված բողոքի պատճառը տնտեսական վիճակն էր, կոռուպցիան, բարձր գները և գործազրկությունը:

Դեկտեմբերի 28-ին Իրանի տարբեր քաղաքներում սկսված և մի քանի օր տևած բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունների արդյունքում զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ նաև մեկ իրավապահ: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 ցուցարարի: «Խաբված խռովարարների մեծամասնությունը, որոնք կալանավորվել էին Իրանում վերջին անկարգությունների ժամանակ, գրավով ազատ են արձակվել, մինչդեռ անկարգությունների հիմնական մեղավորները դեռևս կալանավորված են»,- այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին: «Կալանավորվածների թվում են նրանք, ովքեր անարգել են Իրանի դրոշը, ինչպես նաև նրանք, ովքեր դարձել են շուրջ 20 մարդու զոհվելու պատճառը»,- նշել է նա:

Վերջին օրերին Իրանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն փորձագետները զգուշացնում են, որ եթե Իսլամական Հանրապետության իշխանությունները բարեփոխումներ չիրականացնեն և չընդառաջեն ցուցարարների սոցիալական արդարացի պահանջներին, ապա բողոքի ակցիները կվերսկսվեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: