ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հունվարի 15-ից 21-ը Մոսկվայում կանցկացվի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է:

Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Նա ասաց նաև, որ Թինայի և Սիմոնի՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մինչև այժմ մասնակցության հայտ չի ներկայացրել: Վերջնականապես ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՄՕԿ-ը հրապարակի Չմշկորդների միջազգային միության (ISU) կողմից ներկայացված Օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակը:

«Օրերս Սլավիկ Հայրապետյանն ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում մասնակցեց FBMA Trophy միջազգային մրցաշարին, որտեղ ընդամենը երկու գեղասահորդ հանդես եկավ: Սլավիկն իր ծրագիրը լավ կատարեց՝ կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկով վաստակելով 208.63 միավոր: Նա գերազանցեց Իռլանդիան ներկայացնող իր միակ մրցակցին: Մրցակցային պայքար, որպես այդպիսին, չստացվեց, բայց մեր մարզիկի համար Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կարևոր էր զգալ սառույցը պաշտոնական իրավիճակում:

Սլավիկը վերադարձել է Երևան և իր հոր, մարզիչ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ շարունակում է պատրաստվել Մոսկվայի մրցելույթներին: Նրա հետ միասին Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում տարվա առաջին կարևոր մեկնարկից առաջ մարզվում է նաև Իգոր Ռեզնիչենկոն (Լեհաստան): Նրա հետ աշխատում է մեր հայրենակից, ISU- ի տեխնիկական մասնագետ Սարգիս Թևանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, Թինան և Սիմոնը հիմա մարզվում են Կանադայում, որտեղից անմիջապես մրցավայր կմեկնեն: Անաստասիա Գալուստյանը ոտքի վնասվածքից դեռ չի վերականգնվել: Նա շարունակում է բուժում ստանալ, հուսամ՝ մինչև Եվրոպայի առաջնությունը կվերականգնվի: Մոսկվայում կհավաքվենք հունվարի 14-ին»,-եզրափակեց Մելանյա Ստեփանյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: