ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուժգին քամին ավերածություններ է գործել Թբիլիսիում

Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել է ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝  հղում կատարելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:

Քամին ծառեր է տապալել նաև Ժվանիայի հրապարակում և Գուրամիշվիլիի պողոտայում: Այնտեղ դրանք ընկել են մայթերին: Էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է Վրաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում:

Բացի այդ, ուժգին քամու պատճառով հարկադրված են եղել հետաձգել ավիաչվերթները: Մասնավորապես, Թբիլիսիից երկու չվերթ չի իրականացվել Գերմանիայի և Թուրքիայի ուղղությամբ:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում քամու արագությունը հասել է վայրկյանում 31 մետրի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: