ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ադրբեջանցիները դիմել են հայազգի Ավակովին՝ իրենց պաշտպանելու խնդրանքով

Հունվարի 10-ին Կիևում ադրբեջանական համայնքի շուրջ 150 ներկայացուցիչ բողոքի ակցիա է անցկացրել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և դիմել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին`իրենց պաշտպանելու խնդրանքով:

«Ուկրաինայում ադրբեջանցիների վրա հարձակումներն ու սպանություններն ավելի հաճախակի են դարձել: Բազմիցս հարձակումներ են իրականացվել նաև ադրբեջանական ձեռնարկատերերի օբյեկտների վրա, վարչական ճնշում է գործադրվել ինչպես Կիևում, այնպես էլ Ուկրաինայի մի շարք շրջաններում», - հայտնում է ադրբեջանական Oxu.Az- ը:

Ինչպես փոխանցում է  РУСАРМИНФО-ին՝ աղբյուրը նշում է, որ ադրբեջանցիները գնացել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ ուկրաինական և ադրբեջանական դրոշներով, ինչպես նաև՝ «Պաշտպանեք մեր կյանքը», «90-ականները ետ են գալիս», «Մենք դեմ ենք Ուկրաինայում տեղի ունեցող ավազակությանը», «Ես ուզում եմ ներդրումներ կատարել Ուկրաինայում, բայց դա վտանգավոր է »  պաստառներով:

Հավաքված ադրբեջանցիները նաև կոչ են արել Արսեն Ավակովին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: