Տավուշի մարզի զոհված զինծառայողների երեխաները հյուրընկալվել են ՊՆ վարչական համալիրում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին:
Արդեն երկու տարի է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ և բարերար Կարո Առաքելյանի հովանավորությամբ Տավուշի մարզի զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաների համար ամանորյա տոներից հետո Երևանում կազմակերպվում է երկօրյա ճանաչողական ծրագիր, որի շրջանակում երեխաներն այցելում են թանգարաններ, եկեղեցիներ և թատրոններ:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքների խնդիրները: «Մենք գիտենք, որ երբեք չենք վերադարձնի ձեր օջախի ամենամեծ ու ամենակարևոր բանը` ձեր ծնողների, ամուսինների ներկայությունը: Միակ սփոփանքը, թերևս, այն է, որ ձեզ հետ միասին ժողովուրդն էլ է ապրում այդ ցավը, կիսում կորուստը: Դուք բոլորից լավ գիտեք` ինչ է նշանակում սահման, ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանություն: Իսկ ձեզ, սիրելի՛ բալիկներ, ուզում եմ խնդրել, որ շատ լավ սովորեք, որովհետև դա ամենամեծ պարտականությունն է ձեր հայրերի հիշատակի հանդեպ: Հավատացե՛ք, նրանք ընդամենը երկու բան կուզեն, որ դուք առողջ լինեք և լավ սովորեք, որ կարողանաք ամուր կանգնել ձեր ոտքերի վրա»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի կրթական ծրագրերը` առաջարկելով առաջիկայում կազմակերպել երեխաների այց վարժարան:
Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն աջակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարը բարերար Կարո Առաքելյանին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված հատուկ հուշամեդալով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ