ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Արցախում 2017-ին զբոսաշրջային այցելություններն աճել են 41 տոկոսով

Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով: Նույն ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

«Մենք նաև ցուցանիշները հաﬔմատում ենք 2015 թվականի հետ, որովհետև հայտնի է, որ 2016 թվականին զբոսաշրջության բնագավառում ունեցանք անկում: Երբ խոսում ենք զբոսաշրջության աճի մասին, ասել, որ միայն 2017-ի իրականացրած աշխատանքի արդյունքում է, ճիշտ չէ: Այս արդյունքը վերջին տարիների ակտիվ քարոզարշավի շնորհիվ է »,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Այցելությունների թվով առաջին տեղում ՌԴ-ի քաղաքացիներն են, այնուհետև ԱՄՆ-ինը, Ֆրանսիայինը, Իրանինը և այլն: Արցախի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական զբոսաշրջային վայրերը տուրիստների հետաքրքրությունների շրջանակում են: Մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Տիգրանակերտն այցելությունների քանակի աճ ունեն: «Նախատեսում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսներին: Այս տարի Ռուսաստանից ենք սպասում այցելությունների աճ, որովհետև այս շուկան թիրախավորել ենք: Աշխատում ենք նաև եվրոպական ուղղությամբ»,-նշեց Արտակ Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Տեղատարափ
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
12 C°
 
  11° 
21.04.2018
  12° 
22.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։