ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

25 տարեկանից բարձր կանայք կկարողանան Սաուդյան Արաբիա այցելել առանց տղամարդու ուղեկցության

IMTJ

25 տարեկանից բարձր կանայք կարող են տուրիստական վիզա ստանալ և Սաուդյան Արաբիա այցելել առանց տղամարդու  ուղեկցության։ Այս մասին ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ Arab News պարբերականին հայտնել է Տուրիզմի և ազգային ժառանգության հանձնաժողովի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ նշվում է նաև, որ մինչև 25 տարեկան կանայք դեռ չեն կարող երկիր մուտք գործել առանց  տղամարդու ուղեկցության (ամուսին, եղբայր կամ հայր):

Միայնակ զբոսաշրջիկ կանանց համար վիզաների ներդրումը նախատեսվում է 2018 թվականի առաջին եռամսյակում: Այս միջոցառումը նպատակ ունի բարձրացնել երկրի գրավչությունը զբոսաշրջիկների համար: Գերատեսչությունում ենթադրում են, որ այդպիսով զբոսաշրջային բիզնեսի սեզոնայնությունը կնվազի, ինչպես նաև հնարավոր կլինի ստեղծել նոր աշխատատեղեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: