ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կպահպանի աճի միտումը

Պետական վիճակագրական տվյալները փաստում են՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2017-ին աճել է: Ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝  2017-ին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 26,4 %-ով:

Արտաքին առևտրում «առյուծի բաժինը» կրկին ՌԴ-ինն է՝ մոտավորապես 1,5 մլրդ  դոլար: ԱՊՀ-ին բաժին է ընկել 1 մլրդ 728 մլն դոլար: Ինչ վերաբերում է Եվրամիությանն, ապա ցուցանիշը կազմել է 1 մլրդ 406  մլն դոլար:  

Նշված ցուցանիշներն արտաքին առևտրի մասին որակական բնութագիր կտան առնվազն նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատության և դրա կառուցվածքի վերլուծությունների համադրության մեջ:

Պետք է նշել, որ 2016-ին նույն ցուցանիշը 2015-ի նկատմամբ աճել է 7,2 %, ինչը նշանակում է, 2017-ին արտաքին առևտրում աշխուժությունը միանշանակ է: Գլխավոր դերակատարությունը դրանում, անշուշտ ԵԱՏՄ-ինն է: Նույն տրամաբանությամբ, 2018-ին ևս կարելի է սպասել զգալի աճ, քանի որ այս տարի ԵԱՏՄ-ին զուգահեռ, Հայաստանի առջև բացվում է եվրոպական և իրանական ուղղությունները:

Այլ է արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքի հարցը, որում, թերևս, շարունակում են գերակշռել ներմուծման ծավալները: Այսպես, 2017-ի  արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 36,2 %-ով (արտահանումը տարեսկզբից կազմել է 2013.8 մլն դոլար), ներմուծումն ավելացել է 48.3%-ով (ներմուծումը տարեսկզբից կազմել է 3770.4): Այսինքն շարունակվում է պահպանվել արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն: Հենց այստեղ է, որ պետք աշխատանք տարվի՝ որպես առաջնահերթություն դիտարկելով արտահանման աճի ուղղությամբ իրականացվող քայլերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: