ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Լևոն Ջուլֆալակյան. կանոնների փոփոխությունները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա

Հունահռոմեական ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը Երևանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշները ութ քաշային կարգի փոխարեն կմրցեն տասում.

«Առաջնության արդյունքներով կձևավորվոի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաև տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք ե´ւ մեր երկրում, ե´ւ արտասահմանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզչի կարծիքով՝ կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա.

«Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով Արսեն Ջուլֆալակյանի մասին, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ նախորդ տարի ըմբիշը լիարժեք մարզվել է, պատրաստ է նոր մրցաշրջանին և կմասնակցի Հայաստանի առաջնությանը.

«Արսենը Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների կազմում տարբեր հարգի մեդալներ է նվաճել, դարձել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Որոշեցինք նրան հանգստանալու ժամանակ տալ, բայց միայն հոգեպես: Այդ ընթացքում նա մարզվել է, մասնակցել հավաքների, ակումբային առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնցում հաջող է հանդես եկել»,- եզրափակեց Լևոն Ջուլֆալակյանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 17.70 կմ/ժ
20 C°
 
21°  35° 
20.07.2018
20°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: