ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան դեմ է արտահայտվել ԵՄ հետ արտոնյալ գործընկերությանը

© РИА Новости / Андрей Стенин

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ թուրքական կողմը դեմ է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Թուրքիային չի կարելի ընդունել որպես փախստականների ճամբար, որի հետ պետք է համագործակցել անօրինական միգրացիան կանխելու համար, կամ որպես ռազմական շտաբ ահաբեկչության դեմ պայքարի համար», - հայտարարել է թուրք նախարարը:

Նրա խոսքերով Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին խոսակցությունը կրկին ակտուալ են դարձել հունվարի 5-ին Փարիզում Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո: Չելիքն ընդգծել է, որ Անկարան մերժում է նման կարգավիճակ ենթադրող ցանկացած նախաձեռնություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: