ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկն է փրկել Ադրբեջանում գաղտնի ձերբակալված ռուսաստանցի գիտնականի կյանքը.Լապշին

Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը փաստացիորեն փրկել է Ադրբեջանում գաղտնի ձերբակալված ռուսաստանցի գիտնական Դմիտրի Չուլկովի կյանքը։ Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, փոխանցում է News.am-ը:

«Սեփական փորձից իմանալով, թե ինչպես են աշխատում ադրբեջանական ուժայինները, կասեմ հետևյալը՝ այն նավթի եկամուտների և իշխանության համար պայքարող կլանների և ընտանիքների երկիր է: Սրան ավելացրած ձգձգված Ղարաբաղյան հակամարտությունն, որի հետ կապված է լրտեսությունը, տարբեր պաշտոնյաների ցանկությունը ծառայել և շողոքորթել ղեկավարին՝ պաշտոնի բարձրացման հույսով։ Լրատվամիջոցներից հայտնի է,որ Դիմա Չուլկովին ձերբակալել են Գյոլգյոլ լճի մոտ։ Սա լեռնային գեղեցիկ տեղ է, որը երկար ժամանակ ռազմական արգելված տարածք է համարվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատային գծի մոտիկության (10 կիլոմետրից պակաս) պատճառով։ Լրատվամիջոցները գրել են, որ նա մտել է արգելված գոտի և չի ենթարկվել պահակախմբին։ Լավ իմանալով ադրբեջանական ուժայիններին՝ կարող եմ ասել, որ, ըստ երևույթին, մարդը ուղղակի զբոսնել է այդ տարածքով և լուսանկարել։ Հնարավոր է՝ նրան նկատել է մի զինվոր, որը, հուսալով մոտակա շաբաթվա ընթացքում արձակուրդ ստանալ, որոշել է զգոնություն ցուցաբերել և սկսել է գոռգռալ, օգնություն կանչել։ Չուլկովն էլ շրջվել է և հեռու գնացել։ Մյուս զինվորները հարցրել են, թե ինչ է պատահել, օգնություն կանչող զինվորն էլ հայտարարել է թե տեսախցիկով լրտես կա։ Եվ քանի որ զբոսաշրջիկը չէր կարող փախչել, այլ ընդամենը մի փոքր հեռու գնալ, նրան բռնել են։ Ամեն ինչ շատ պարզունակ է, հավատացեք։ Այնտեղ վաղուց պրոֆեսիոնալներ չկան»-նշել է Լապշինը։

Նա հավելել է նաև, որ նրանք պետք է անմիջապես կապ հաստատեին Ռուսաստանի դեսպանատան հետ, բայց չեն արել։ «Պետք է նրան թույլ տային տուն զանգահարել, չեն թույլատրել: Քաղաքացու, իսկ մասնավորապես այլ երկրի քաղաքացու իրավունքերը կոպտորեն ոտնահարվել են։ Եվ եթե չլիներ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը, տղան կարող էր հավետ անհետանալ»,-շեշտել է բլոգերը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: