ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է Սամվել Բաբայանին

uff.uz

Ուզբեկստանի Ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանին ցմահ որակազրկել է, հայտնում է Sovsport.ru-ն:

Նշվում է, որ Բաբայանը հավաքականի կազմն ընտրելիս առաջնորդվել է ծանոթության սկզբունքով և անտեսել է փորձառու մարզիչների և փորձագետների կարծիքը: Ֆեդերացիայում կարծում են նաև, որ ֆուտբոլիստների ընտրության հարցում Բաբայանը ղեկավարվել է սեփական կոմերցիոն շահերով:

Սամվել Բաբայանը գլխավորել է Ուզբեկստանի Ֆուտբոլի հավաքականը 2015 թվականի հունիսին: 2017 թվականի սեպտեմբերին նա հեռացվել է պաշտոնից, քանի որ հավաքականը կորցրել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: