ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս Վասակը դավաճանեց Վարդանին և ինչպե՞ս Վարդանը պարտության մատնեց Սեբուխտին (տեսանյութ)

Panorama.am

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են հայոց պատմության կարևոր էջերից մեկի մասին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

450 թվական հոկտեմբերին մոտ 40 հազարանոց սասանյան բանակը` պարսից զորավար Սեբուխտի գլխավորությամբ, մտավ Աղվանքի տարածք։ Մոտեցավ Քուռ գետի գետանցումին։ Սեբուխտի առաջխաղացումը պետք էր կանխել։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 3 մասի։

Առաջինն ուղարկեց հարավային Հայաստան`այս կողմից պարսիկների հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով։ Երկրորդ գերակշռող մասը վերցրեց իր հետ։ Իսկ երրորդ մասը թողեց երկրում` Վասակի գլխավորությամբ` որպես ռազմավարական պահեստազոր, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը։ Հենց այստեղ էլ Վասակը կատարեց իր առաջին քայլը։ Նա պարսից զորավար Սեբուխտին նամակով զգուշացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին։ Արդյունքում հայկական բանակը Խաղխախ քաղաքի մոտ անակնկալի եկավ` տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին։

Սրանով խախտվեց հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի` պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր։

Մանրամասները տեսանյութում՝

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: