ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քուրդ պատգամավորը 3200 դոլար կվճարի Թուրքիայի մեջլիսում «Քուրդիստան» բառն արտասանելու համար

Milliyet

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը 12000  թուրքական լիրայով (3200 դոլար)տուգանվել է մեջլիսի ամբիոնից Քուրդիստան բառը հնչեցնելու համար:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org»-ին, այս մասին Բայդեմիրին տեղեկացրել է մեջլիսի ֆինանսական հարցերի վարչությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցություների նախաձեռնությամբ ընդունվել էր մեջլիսի նոր ներքին կանոնադրություն, որով արգելվում է «Հայոց ցեղասպանություն», «Քուրդիստան», «քրդական նահանգներ» արտահայտություների կիրառումը:

Ըստ այդ կանոնադրության՝ կարգազանց պատգամավորները զրկվում են 2 նիստի մասնակցելու իրավունքից և տուգանվում աշխատավարձի 2/3-ով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: