ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում հունվարի գարնանային ջերմացումն արդյո՞ք վտանգավոր է առողջության համար

Հայաստանում մեղմ ձմեռն ու հունվարի գարնանային ջերմացումը առողջությանը վնաս չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ինվազիվ սրտաբան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Սրտաբանական ստացիոնար ծառայության պատասխանատու Միքայել Ադամյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Գարնանը, անշուշտ, հորմոնալ փոփոխությունների հետ կապված հիվանդությունների սրացում է տեղի ունենում։ Սրտաբանական կամ այլ հիվանդությունների կտրուկ սրացում լինում է եղանակային կտրուկ փոփոխությունների ժամանակ։ Մետեոզգայուն մարդիկ դա ավելի սուր են զգում։ Բայց, հաշվի առնելով, որ այս ձմեռը մեղմ է, կարծում եմ` ավելի քիչ սրացումներ կունենանք»,- ասել է սրտաբանը։

Իսկ սրտանոթային խնդիր ունեցողներին բժիշկն, անկախ սրացումներից, խորհուրդ է տալիս պարբերաբար դիմել մասնագետի, անցնել անհրաժեշտ հետազոտություն։

Ի դեպ, Հայաստանում սրտի հիվանդություններն առավել հաճախ հանդիպողների թվում են։ Միքայել Ադամյանի խոսքով, այս հարցում մեծ է նաև ժառանգականության դերը։ Ծնողներից ժառանգած հիվանդություններից բացի, մեր երկրում հիվանդությունների երիտասարդացման խթան է հանդիսանում նաև գենետիկան։

«Դա փոքր ազգերի խնդիրն է։ Գենի ծերացման հետևանքով շատ հաճախ հիվանդությունների խաչասերում է տեղի ունենում, որն էլ բերում է հիվանդությունների զարգացման ու երիտասարդացման»,- նշել է Ադամյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: