ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինքնաթիռը Մեքսիկայից Ռուսաստան չի կարողացել վերադառնալ արտաքսվող հայերի պատճառով

Aeroflot

«Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) ինքնաթիռը Մեքսիկայի Կանկուն քաղաքից չի կարողանում Ռուսաստան վերադառնալ Մեքսիկայի ավիաիշխանությունների գործողությունների ու հայ քաղաքացիներին արտաքսելու անսպասելի որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցչին։

Ավելի վաղ Կինտանա–Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինե Վոլպերտը հայտնել էր, որ մոտ 500 զբոսաշրջիկ չեն կարողանում հայրենիք մեկնել Կանկուն մեքսիկական զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում կայանման համար «Ռոսիա» ավիաընկերության ունեցած պարտքի պատճառով։
Հյուպատոսի խոսքով` ռուսաստանցիներին օդանավից դուրս են հրավիրել 8 ժամ օդանավում անցկացնելուց հետո։ Ինչպես նշել էր Վոլպերտը, թռիչքին սպասելիս ուղևորները դիմել են հյուպատոսության և դեսպանության օգնությանը։

««Ռոսիա» ավիաընկերությունը պարտք չունի օդանավակայանում կայանման համար : Մեքսիկայի Միացյալ Նահանգների էմիգրացիոն վերահսկման անսպասելի պահանջով «Ռոսիա» ավիաընկերության չվերթով պետք է ՀՀ չորս քաղաքացի արտաքսեին։ Այդ պատճառով օդանավակայանը թույլտվություն չէր տալիս ինքնաթիռին իրականացնել չվերթը», – պատմել են ավիաընկերությունում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: