ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարևոր չէ, թե ինչպիսին է Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը, Ցեղասպանությունը չճանաչելը սխալ է. Հրեա ուսանողների համաշխարհային միություն (ԲԱՑԱՌԻԿ)

Toronto Hye

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց  Յոզեֆ Թարշիշի (Հայոց ցեղասպանության վերաբերյալ շարժման համահեղինակ,Հրեա ուսանողների համաշխարհային միության նախկին նախագահ), և Ավիգայիլ Բենշտեյնի հետ (Հրեա ուսանողների համաշխարհային միության նորընտիր նախագահ)՝ WUJS-ի 44-րդ համաշխարհային կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Կոնգրեսին մասնակցել են 36 երկրներից (Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իսրայելից) ժամանած մասնակիցներ 

WUJS-ը հիմնադրվել է 1924 թվականին:

 - Վերջերս Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ հիմա: Ինչպե՞ս եք հասել այդ որոշմանը:

Յոզեֆ Թարշիշ. - Պատճառն այն է, որ Ավստրալիայի Հրեական Ուսանողների միությունը և Նոր Զելանդիան վերջին տարիներին ավելի սերտ համագործակցում են տեղական հայ համայնքների հետ, հատկապես Սիդնեյում, իսկ ես վերջերս եմ վերադարձել Ավստրալիայից: 

Եվ երբ այնտեղ էի, նրանց ղեկավարության հետ քննարկել եմ այս միջնորդությունը Հրեական Ուսանողների համաշխարհային միության Գլխավոր ասամբլեա բերելու հարցը: Եվ մենք դա արեցինք:

Հունվարին տեղի ունեցած WUJS-ի Գլխավոր ասամբլեայում ես խոսեցի միջնորդության մասին և բարձրացրեցի Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցը: Ընդհանուր առմամբ միջնորդությունն ընդունվել է միայն մի քանի ձեռնպահ ձայներով, բայց ոչ ոք դեմ չէ քվեարկել այդ միջնորդությանը:

Ավիգայիլ Բենշտեյն. - Այդ սենյակում գտնվող բոլորի համար պարզ էր, որ կարևոր չէ, թե ինչպիսին է Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը: Կարևորն այն է, որ սխալ է չճանաչելը: Մենք՝ որպես հրեա ժողովուրդ, սարսափում ենք, երբ մարդիկ փորձում են ժխտել Հոլոքոստը, և չենք կարող արդարացնել դա այլ մարդկանց պարագայում:

- Այս առումով որևէ հետագա ծրագրեր ունե՞ք, թե՞ կառույցը կբավարարվի միայն ճանաչմամբ:

Յոզեֆ Թարշիշ. - Հրեական Ուսանողների Եվրոպական Միությունը նույնպես մեծ աշխատանք է կատարում՝ Եվրոպայում սփյուռքի համայնքների միջև գործընկերության հաստատման համար: Մասնավորապես աշխատում է Եվրոպայում հայկական սփյուռքի և հրեական սփյուռքի հետ: Նրանք կազմակերպում են եռաչափ երկխոսություն:

Ավիգայիլ Բենշտեյն. - Կարծում եմ՝ մեր միությունների միջև հետաքրքիր զրույց է լինելու, թե որքանով ենք ուզում և ինչ ենք ուզում անել: Դեռևս կոնսենսուս չկա: Այնուամենայնիվ, ես կապի մեջ եմ եղել Իսրայելի համալսարանի պրոֆեսորի հետ, նա ինձ տեղեկացրել է տեղական հայ համայնքի մասին, և ես կարծում եմ, որ միասին կարող ենք Ցեղասպանության շուրջ մի շարք կրթական ծրագրեր իրականացնել:

Դուք ասացիք, որ համագործակցում եք տարբեր երկրներում հայկական սփյուռքի հետ: Փորձե՞լ եք համագործակցել որևէ կազմակերպության հետ Հայաստանում:

Յոզեֆ Թարշիշ. - Հրեական Ուսանողների համաշխարհային միությունը Հայաստանում հայկական կազմակերպությունների հետ պաշտոնապես որևէ կերպ չի համագործակցում, բայց ես համոզված եմ, որ փոխարենը հրեական ուսանողների Եվրոպական միությունն ունի նման փոխգործակցություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: