ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով փայլուն հանդես եկավ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում՝ հաղթահարելով որակավորման փուլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրով հանդես եկան տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը փայլուն հանդես եկավ և 36 մարզիկների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է նրա կարիերայում, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մեր գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ սահմանեց: Հայրապետյանը 24 լավագույն մարզիկների մեջ հաղթահարեց որակավորման փուլը և հունվարի 19-ին հանդես կգա կամավոր ծրագրով: 

Կարճ ծրագրի արդյունքով ուժեղագույնների եռյակը կազմում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիեւը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլեւը (Լատվիա, 85.11):

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: