ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի խմբի համանախագահները կողմերին հորդորել են ամրապնդել շփման գծի հարաբերական անդորրը

osce.org

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին մասնակցել են նաև արտգործնախարարների հանդիպմանը:

«Նախարարները և համանախագահները քննարկել են նախորդ գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականացնելու ակնկալիքով:

Հանդիպումների ընթացքում կողմերը և համանախագահները տեսակետներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք կան սեղանին գտնվող աշխատանքային առաջարկներում: Բացի այդ, համանախագահները կոչ են արել առաջ մղել վստահությունն ամրապնդող միջոցները՝ որպես բանակցային գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս: Նախարարները և համանախագահներն ընդունել են շփման գծում հարաբերական անդորրը, և համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այս դրական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նախարարներին հայտնել են իրենց հետաքրքրվածությունը՝ հետագայում քննարկելու հակամարտությունից տուժած գոտիներում 2010 թվականի գնահատող առաքելության շարունակման հնարավորությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնել են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելելու մտադրության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: